Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Ինչ է անհրաժեշտ ուտել 40-ից բարձր տարիքի անձանց

Ինչ է անհրաժեշտ ուտել 40-ից բարձր տարիքի անձանց

40 տարեկանից հետո մարդու օրգանիզմում սննդի մարսողության մեխանիզմը փոխվում է: Ընդ որում՝ բարձրանում է սիրտ-անոթային ու շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը:  

 

Դրա հետ կապված՝ գիտնականները առաջարկում են վերանայել տվյալ տարիքային խմբի սննդակարգը` հաղորդում է DNA India-ն:

 

Այսպես, Յան Մարբերը կարծում է, որ 40 տարեկանից հետո պետք է շատ վարսակ օգտագործել: Դրանում պարունակվում է բետա-գլյուկան՝ լուծվող մանրաթելեր, որոնք նվազեցնում են «վնասակար խոլեստերինի» մակարդակը: Բացի այդ՝ վարսակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք մարդուն պաշտպանում են աթերոսկլերոզից: 

 

Բալը հնարավորություն է տալիս կանխարգելել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են արտրիտն ու պոդագրան: Ապա հաջորդում է նուշը, որը բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակը ու նվազեցնում խոլեստերինի պարունակությունը: 

 

Ձկան յուղում պարունակվող Омега 3-ը փրկում է սրտխփոցից և կարգավորում արյան ճնշումը:

 

Իսկ սոյայում հնարավոր է գտնել իզոֆլավոններ, որոնք դրականորեն են ազդում խոլեստերինի վրա՝ ամրացնելով կանանց մոտ ոսկորները դաշտանադադարի շրջանում:

 

Քանի որ սոյան ազդում է հորմոնալ մակարդակում, տվյալ մթերքի չափից դուրս օգտագործումը խորհուրդ չի տրվում այն կանանց, որոնց մոտ դեռ չի սկսվել դաշտանադադարը: Տղամարդկանց մոտ իզոֆլավոնները ազդում են տեստոստերոնի վրա: 

 

Վարկանիշային աղյուսակում հաջորդում են լոլիկն ու կաթը: Առաջինում շատ են հակաօքսիդանտ-լիկոպենները, որոնք ի վիճակի են խոչընդոտել քաղցկեղի բջիջների առաջացմանը ու տարածմանը, ընդ որում՝ անոթները պաշտպանելով աթերոսկլերոզից: 

 

Կաթը օգտակար է տարիքի հետ առաջացող մկանային զանգվածի կրճատման դեմ պայքարում: Այն հատկապես օգտակար է 50-ից բարձր տարիք ունեցողներին:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ